«ռեԱրմենիա» ակադեմիա
Նորարարական կրթական էկոհամակարգ, որը վերաձևում է ուսումնառության ընկալումը:
ակադեմիայի մասին
Ինչո՞ւ միանալ մեզ
Մենք հավատում ենք, որ իրական փոփոխությունը սկսվում է
իրական գործողությունից:
Սովորել անելով
Մուտք ենք գործում Ակադեմիա իրական նախագծով և ավարտվում դրա հաջողությամբ:
Ցկյանս ուսումնառություն
Կրթությունը կյանքի անբաժան մասն է, ճիշտ ինչպես շնչելը
Համապարփակ ռեսուրսներ
24/7 հասանելի թվային հարուստ գրադարան՝ գիտելիք և գործիքներ
Համայնքի ուժ
Նպատակասլաց անհատների ցանց, ովքեր կիսվում են փորձով և աջակցում միմյանց:
  • Մեր առանձնահատուկ մոտեցումը՝
  • Խնդրի վրա հիմնված ուսուցում (PBL)՝ զարգացրեք քննադատական մտածողություն և խնդիրներ լուծելու հմտություններ:
  • Շրջված դասարանի մեթոդ՝ առավելագույնի հասցնել դեմ առ դեմ քննարկումները և աշխատանքը փորձագետների հետ և ամբողջությամբ օնլայն ռեսուրսների կիրառմամաբ փոխանցել տեսական գիտելիքը:
  • Փորձի փոխանակում՝ սովորեք գործող մասնագետներից և Ակադեմիայի համայնքից:
Ի՞նչ կսովորեք
Դրամահավաքի արդյունավետ ռազմավարություններ
Նախագծերի կառավարում
և իրականացում
Թվային մարքեթինգ և սոցիալական մեդիայի օգտագործում
Համայնքի ստեղծում և ներգրավում
Արհեստական Բանականության նորագույն գործիքների կիրառում
Եվ շատ ավելին՝ ըստ ձեր նախագծի կարիքների
Գրանցվեք հիմա և ձեր նախագծի համար ստացեք անվճար խորհրդատվություն:
Մեր մոտեցումը կրթությանը՝
Տեսիլի իրագործմանն ուղղված, առաքելությանը միտված, համակարգված կրթություն հենված 4 հիմնական սյուների վրա։

Կրթվել Ցկյանս՝ 1-ին սյուն
Պետք է կրթվել ողջ կյանքի ընթացքում, ամեն օր, առնվազն օրը 1 ժամ։ Կրթությունը պետք է լինի մարդու կյանքի անբաժանելի մասը՝ ինչպես սնվելը, ատամները մաքրելը և այլն։

Կրթվել Գործելով՝ 2-րդ սյուն
Անհրաժեշտ է կրթվել գործելով՝ սովորել այն, ինչ կիրառելու ես գործում, և կիրառել այն, ինչ սովորել ես։ Կարևոր է ձեռք բերված հմտություններն ամեն օր գործում կիրառելով ամրապնդել։

Կրթվել Միմյանցից` 3-րդ սյուն
Համացանցի շնորհիվ կարևոր գիտելիքներն ու հմտությունները կարելի է ստանալ ցանկացածից։ Սակայն միմյանցից սովորելը պետք է լինի համակարգված՝ ընտրելով զրուցակցին, թեման, խորանալով ձեզ հետաքրքրող թեմայի մանրամասներում։

Կրթվել Կրթելով՝ 4-րդ սյուն
Կրթելու համար համակարգում ենք նոր գիտելիքը, ինչի շնորհիվ այն արդյունավետ ենք կիրառում։ Կրթելով՝ ավելի խորությամբ ես ուսումնասիրում նյութը, զարգացնում հաղորդակցման և ստեղծագործական մտածողության հմտությունները։
Ակադեմիայի կրթական ծրագիրը՝
Անդամակցության մասին
Կուրսեր և անդամակցություն
Ընտրեք ձեզ հարմար անդամակցության փաթեթը,
կամ 15 շաբաթյա կուրսը
Փաթեթ 1. «Ռեսուրս»
ամսական վճարում
20,000֏
Հասանելիություն Ակադեմիայի
առցանց ռեսուրսներին, այդ թվում՝

Եռալեզու դասախոսություններ և տեսանյութեր,

Գրականություն, հարցումներ և վարժություններ։
Բաժանորդագրվել
Փաթեթ 3. «Ընդլայնված»
ամսական վճարում
90,000֏
  • Հասանելիություն հիմնական նյութերին
  • Ամիսը 4 հանդիպում փորձագետի հետ:
  • Ամիսը 120 րոպե օգտակար ժամեր
  • Մասնակցություն շաբաթական խմբային քննարկումներին։
  • Case study-ների տրամադրում։
  • Բովանդակության ձևավորման աջակցություն («Վյուն»-ի ծառայությունները)։
  • Մենթորություն։
  • Հրավիրյալ փորձագետների մասնակցությամբ վարպետության դասեր։
Բաժանորդագրվել
Միացեք «ռեԱրմենիա» Ակադեմիային այսօր
Դարձեք փոփոխության առաջնորդը, որին սպասում է Հայաստանը։
+374 55 958 535
Academy@reArmenia.com
Իմփաքթ Հաբ Երևան, Տիգրան Մեծ 80
Made on
Tilda